Վաղը Երևանում, Արցախում և հանրապետության որոշ մարզերում սպասվում են տեղումներ
Երևանում այսօր երեկոյան ժամերին, մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարտի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 18-19-ին, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան