Մեկ օրում բացահայտվել է 70 հանցագործության դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 15, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ընտանեկան բռնության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու և փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորոթյամբ վնասելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ազատությունից ապօրինի զրկելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու, պատմության և մշակութային հուշարձաններ վնասելու կամ ոչնչացնելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները