Հոբելյանական համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 18-ին ժամը 19:30-ին‚ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգով։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը և Գևորգ Հակոբյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված համերգին կհնչեն նրա ստեղծագործություններից. «Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար‚ «Հորժամ»՝ հոգևոր երգ սոպրանոյի և լարային նվագախմբի համար‚ Նոկտյուրն դաշնամուրի և նվագախմբի համար‚ «Իմ սիրտը լեռներում է» կինոֆիլմից երաժշտություն‚ Արիա-վոկալիզ սոպրանոյի և լարային նվագախմբի համար‚ «Առաջին սիրո երգը» բարիտոնի և նվագախմբի համար‚ «Ճակատագիր»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Քո հետքերը»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Սատանու անիվ»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚ «Անուրջներ»՝ պիես դաշնամուրի և նվագախմբի համար։
Համերգը տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի և «Դիալոգ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները