Փաստաբան. Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին
Փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է.
«Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ունի առավելապես դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին:
Ինչպես միշտ իշխանությունները զգալով, որ կարող են ստանալ ոչ իրենց հաճելի դատական ակտ, իսկ տվյալ դեպքում դա հայցի ապահովման բավարարմամբ Օնիկ Գասպարյանի կողմից ԳՇ պետի պարտականությունները կատարելուն ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ Է, ըստ մամուլում հրապարակված տեղեկության` որոշել են ամեն կերպ ճնշել դատավորին: Երևի այս կոնտեքստում է նաև ասվում իշխանական պատգամավորի կողմից` «վերցնել դատարանները»:
Տեղեկացնեմ նաև, որ այն հիմնավորումները որոնք հասանելի էին հանրությանը ԳՇ պետի հակասահմանադրական ազատման վերաբերյալ, լրիվությամբ բավարար են Վարչական դատարանի կողմից` հայցի ապահովում կիրառելու համար»։
Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ունի առավելապես դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ:...
Опубликовано Aram Vardevanyan Вторник, 16 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները․ իրավաբան
- Իրավաբան. Տիրան Խաչատրյանի հայցի վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար
- Ավետիքյան. Տիրան Խաչատրյանը Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից
- Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ իր ազատման հրամանագիրն անավավեր ճանաչելու պահանջով
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան