«Ազատագրում» հասարակական շարժման երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մուտքի դիմաց
Մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության շենքի առաջ՝ օղակաձև նստելով գործադիրի մուտքի մոտ:
«Ազատագրում» հասարակական խմբի ակտիվիստները հայտարարում են, որ իրենց պահանջը մեկն է Նիկոլ Փաշինայնի հեռացումը իշխանությունից և պատասխանատվության ենթարկելը:
Վերջիններս հայտնում են, որ որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման չեն հարում:
Ցուցարարները վանկարկում են. «Առանց դավաճան ղեկավարի Հայաստան»:
Ակցիայի մասնակիցները հեռացան կառավարության դիմացից և շարունակեցին բողոքի երթը մայրաքաղաքով՝ խոստանալով նաև քայլարշավ կազմակերպել նաև մարզերում:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենք պայքարելու են առանց թուրքի Հայաստանի համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան