Փաշինյանը 3 քաղաքացիներից պաշտպանվում է բազմաթիվ ոստիկաններով
Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը չմոտենա այդ շենքին և մուտք չգործի։
«Երեկ ՀՅԴ երիտասարդական միությունը տեղեկացավ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելելու է ԿԳՄՍ նախարարություն, և ընդամենը մի հայտարարություն տարածեցինք, որ այսօր առավոտյան լինելու ենք նախարարության շենքի մոտ։ Ընդամենը 3 հոգով ենք այստեղ, և ակցիայի էությունն էլ հենց դա է. մենք ուզում էինք հանրությանը ցույց տալ ոստիկանապետության պատկերը»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը 500 մետր վերև գտնվող իր աշխատասենյակից ԿԳՄՍ նախարարություն է այցելում հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ, այլ տարբերակով չի կարող։
«Մենք ուզում ենք ցույց տալ, թե այս հետպատերազմյան օրերին մեր վճարած հարկերն ուր են գնում։ Այդ հարկերը գնում են ավտոբուսներ վարձակալելու, 24 ժամ հրապարակում պահելու, Նիկոլ Փաշինյանի քայլելը հսկելու, ոստիկաններին հավելավճարներ տալու համար»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա