Դե հիմա պատրաստվիր ողջ կյանքդ «թուրքի կոշիկ լիզողի» խարանով ապրելուն. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ բազմաթիվ ոստիկաններով շրջապատված ԿԳՄՍ նախաարություն այցին։
«Հարյուրավոր ոստիկանների աչալուրջ պաշտպանության ներքո՝ կապիտուլյանտի հետ ԿԳՄՍ շենք սողոսկող քպականների թվում «հեղափոխության առաջնորդներից» մեկին նկատելով՝ հիշեցի մի դիպված ոչ վաղ անցյալից։
2018-ի ամռանը Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանում այդ «առաջնորդը» հպարտորեն հայտարարում էր, որ իրենց իշխանությունը երբե՛ք չի հանդուրժի ոստիկանական վահանների հույսին մնալը։ Որ դա արմատապես կհակասի իրենց համոզմունքներին։ Ես էի, դու էիր ու իմ արցախցի ընկերը, որին վերջերս զրկեցիք հայրենիքից։
Հիշու՞մ ես, որ քմծիծաղ տվեցի։ Հիշու՞մ ես, որ վրդովվեցիր։ Դե հիմա պատրաստվիր ողջ կյանքդ «թուրքի կոշիկ լիզողի» խարանով ապրելուն։
Մտքովդ կանցնե՞ր 18-ի ամռանը՝ ինչքան եք ընկնելու, ինչ անեծքների տակ եք հայտնվելու, ում խոսքի և ում վահանների հույսին եք մնալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը վախենում է մեզնից. Գոռ Սարգսյան
- Փաշինյանը 3 քաղաքացիներից պաշտպանվում է բազմաթիվ ոստիկաններով
- Ոստիկանները շրջափակել են ԿԳՄՍ շենքը. Փաշինյանն է գալու
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան