Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Հայաստանի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի՝ նախապատրաստվելով Բելառուսի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ-21 հավաքականը, նախապատրաստվելով ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլին, մարտի 22-ից 26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Արման Ներսիսյան – ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Աբով Ավետիսյան – «Կիշվարդա» (Հունգարիա)
Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լունեբերգեր» (Գերմանիա)
Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ
Արման Ղազարյան – ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Ռադիկ Սարգսյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ
Սերգեյ Մկրտչյան – ԲԿՄԱ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ
Դավիթ Փարեմուզյան – «Լոռի ՖԱ»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Սերոժ Թիթիզյան – «Արարատ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)
Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ
Լևոն Վարդանյան – ԲԿՄԱ
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի Մ-21 հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում՝ մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին։ Մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան