31 ֆուտբոլիստ հրավեր են ստացել մասնակցելու Մունդիալի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին. Կապառոս
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումները մոտենում են: ՀՖՖ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացրել է հավաքականի ընդլայնված կազմը. 31 ֆուտբոլիստ հրավեր են ստացել մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա երեք հանդիպումներին:
Տեսանյութում մարզիչը ներկայացնում է հրավեր ստացած ֆուտբոլիստների անունները:
Նշենք, որ Լիխտենշտեյնի հետ հանդիպումը կայանալու է մարտի 25-ին, Իսլանդիայի՝ մարտի 28-ին, Ռումինիայի՝ մարտի 31-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան