Հոլանդացի վավերագրողները ցանկանում են Արցախի մասին ֆիլմ նկարահանել
Այս օրերին Հայաստանում գտնվող հոլանդացի վավերագրողները, որոնք ժամանել են Արցախի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով և այս փուլում զբաղված են նյութի հետազոտությամբ, ցանկություն էին հայտնել հանդիպել կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանին և զրուցել նրա կինոյի շուրջ: Այս մասին նշված է Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջում:
Հոլանդացի կինովավերագրողները նշել են, որ Հարություն Խաչատրյանի կինոն իրենց համար այն ուղենշային կինոն է, որն աշխարհի այլ կինովարպետների գործերի շարքում իրենց «ստիպել» է խորանալ վավերագրական կինոյի աշխարհում:
«Հուսանք առաջիկայում կտեսնենք Արցախին նվիրված ֆիլմ, որը հիմնված կլինի ճշմարիտ արժեքների վրա»,- նշում են միությունից: