17.03.2021. Կորոնավիրուսի 854 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4181 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 854 նոր դեպք: Առողջացել է 211 մարդ: Մեկ օրում մահացել է 7 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 180141 դեպք, որոնցից 166913-ն` առողջացած, 3282-ը` մահվան ելքով: Մահվան ևս 841 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4123 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9105 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 784266 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 16.03.2021. Կորոնավիրուսի 585 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
- 15.03.2021. Կորոնավիրուսի 317 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
- Մարտի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 դեպք
- 13.03.2021. 795 նոր վարակակիր, 11 մահվան դեպք
- 12.03.2021. Կորոնավիրուսի 818 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
- 11.03.2021. Կորոնավիրուսի 748 նոր դեպք է գրանցվել, ևս 2 մարդ մահացել է
- 10.03.2021. Կորոնավիրուսի 340 նոր դեպք է գրանցվել, ևս 7 մարդ մահացել է
- 09.03.2021. Կորոնավիրուսի 182 նոր դեպք է գրանցվել, ևս 10 մարդ մահացել է
- 08.03.2021. Կորոնավիրուսի 337 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է