Փաստաբան Ամրամ Մակինյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու
Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացնում է, որ հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու։
«Հարգելի ընկերներ, փաշինյան-վարդապետյան հանցավոր համագործակցության գործով հրավիրվել եմ ԱԱԾ բացատրություն տալու…
Ավարտից հետո մանրամասն կներկայացնեմ գործի ընթացքը…»,- գրել է նա։՛
Հիշեցնենք, որ 168.am–ը տեսանյութ էր հրապարակել, որից պարզ էր դառնում, որ Աննա Վարդապետյանը միջամտում է դատական գործերին և ցուցումներ տալիս դատավորներին։
Նաև հիշեցնենք, որ Ամրամ Մակինյանը երեկ գրառում էր կատարել նշելով․ «Նկատի ունենալով, որ իմ հավաստի տեղեկությունների համաձայն՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամ՝ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը չի բավարարվել միայն քննչական ծառայություններին պատվերներ իջեցնելով, այլ միջամտություն է իրականացրել նաև դատական իշխանության գործունեությանը, ուստի ԲԴԽ աշխատակազմից պարզաբանում եմ պահանջում Աննա Վարդապետյանի կողմից ԲԴԽ վարչական շենք այցելությունների նպատակների մասին…
Աշխատակազմին խնդրում եմ պարզաբանել նաև, թե ԲԴԽ վարչական շենք քննիչներն ինչ հարցերի առնչությամբ և ում մոտ են կանչվում…»։