Արա Սաղաթելյան. Գտնվում ենք շարունակական պարտության մեջ, և դրանից ազատվելու միակ գործիքն այս իշխանությունից ազատվելն է
«Մենք այս պահին ունենք հնարավորություն շարունակական պարտությունը դադարեցնելու համար»,- 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ անհրաժեշտ է անել ամեն ինչ ու դադարեցնել շարունակական պարտությունը։
«Այդ խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո մենք գտնվում ենք շարունակական պարտության մեջ։ Ի՞նչ է դա նշանակում։ Օրինակ, փաստաթղթում գրված է, որ զորքերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում։ Մնո՞ւմ են իրենց դիրքերում։ Ոչ։ Գերիների հարցը՝ մենք գիտե՞նք, թե քանի գերի ունենք, որտե՞ղ են նրանք։ Ու կա գերիների ստվերային զանգված, որ մենք չգիտենք, թե որտեղ են։ Ես սա հենց այնպես չեմ ասում։ Թուրքիայում ու Ուկրաինայում օրգանների փոխպատվաստման վիրահատությունների թիվն ահռելի աճել է։ Հնարավոր է մեր երեխաների օրգաննե՞րն են։ Փոխարեն ԱԱԾ-ն զբաղվի այդ հարցերով, խումբ է ստեղծում, ֆեյք է բռնում, եթե կարող էր այդ ֆեյքը պարզապես փակել։ Հետո էլի կբռնեն։ Մենք գտնվում ենք շարունակական պարտության մեջ, և դրանից ազատվելու միակ գործիքն այս իշխանությունից ազատվելն է»,-նշեց Արա Սաղաթելյանը։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարն ընդգծեց, Հայաստանի գահավիժումը դեռ հնարավոր է կանգնեցել։
«Մենք ունենք լրջագույն պրոբլեմ, դրա անունն է Նիկոլ Փաշինյան ու դրա կողքի սբրոդը։ Հայերեն այդ բառը կարելի է թարգմանել խաժամուժ, բայց սբրոդն ամենահստակն է բնութագրում։ Մարդիկ, որ հավաքվել են այդտեղ անհասկանալի մոտիվացիաներով, իրենց համար հասկանալի մոտիվացիաներով՝ իրենց համար կյանքը լավացել է։ Երբ երկրում աղքատությունն 2018-2019-ին աճել է 2.9 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատությունը դարձել է 1.4 տոկոս, իրենք լուծել են իրենց լավ ապրելու խնդիրը»,-ասաց Սաղաթելյանը։
Բանախոսը կարծիք հայտնեց, որ սա նախապատրաստվող պարտություն էր, քանի որ պետական համակարգը քայքայված էր, պետաիրավական համակարգը զբաղված էր քաղաքական պատվերներով, իսկ կարևորագույն գործընկերների հետ հարաբերություններն իջեցվել էին Հայաստանի պատմության մեջ ամենացածր մակարդակի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Նիկոլը քաղաքական դիակ է, որի գարշահոտությունը չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի
- Արա Սաղաթելյան. Այս ծավալի ստվերային արդարադատություն Հայաստանում երբեք չի եղել
- Արա Սաղաթելյան. Այդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի
- Արա Սաղաթելյան. Նախագահը պետք է ի վերջո հասկանա, որ կիսահղի չեն լինում
- Արա Սաղաթելյանը՝ Օնիկ Գասպարյանի քայլերի մասին
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Այնքան փնթի գործ է, որ ինձ ներկայացրել են որպես «Արմենպրես»-ի տնօրեն
- Արա Սաղաթելյան. Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան