Իրավունք 17:28 17/03/2021 Հայաստան

Դատավորի մոտ վերջնական համոզմունք ստեղծվեց՝ «Գագիկ Սողոմոնյանի» IP հասցեն կարող են օգտագործել բոլորը. Փաստաբան

«Արամ Սարգսյանի առնչությունը «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ գործի հետ միայն այն է, որ նա օգտագործել է նույն IP հասցեն, որն օգտագործվել է «Գագիկ Սողոմոնյանի» էջ մուտք գործած անհայտ անձի կողմից հոկտեմբերի 10-15-ն ընկած ժամանակաշրջանում»,- ասուլիսում ասաց Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:

Նա նշեց, որ իր  պաշտպանյալն այդ IP հասցեն օգտագործել է փետրվարի 15-ին՝ «Յութուբ» կայքից  օգտվելու և «Ամազոն» կայքից գնում կատարելու համար:

Փաստաբանի խոսքով, դատական նիստի ժամանակ կարողացել է ապացուցել այն հանգամանքը, որ բացի իր պաշտպանյալից, յուրաքանչյուր անձ, ով կարող է իր համակարգչով կամ հեռախոսով ներբեռնել Proton VPN համակարգչային ծրագիր, ամսական վճարել 5 եվրո գումար, կարող է նույն IP հասցեն ունենալ։

«Դատավորի և դատական նիստի մասնակիցների մոտ վերջնական համոզմունք ստեղծվեց առ այն, որ այս IP հասցեն կարող են օգտագործել բոլորը», - ասաց Բենիկ Գալստյանը։

Անդրադառնալով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրչտյանի կողմից «Գագիկ Սողոմոնյանի» գործով Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Վահագն Մելիքյանին հանձնարարական տալուն՝ պաշտպանն ասաց. «Վահագն Վարագյանն ականատես է եղել Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հեռախոսազրույցին, որի ընթացքում նա բառացի ասել է՝ ի՞նչ է նշանակում, որ անձը 3 անչափահաս երեխա ունի, դա նշանակում է, որ եթե անձը 3 անչափահաս երեխա ունի, կարող է ԱԱԾ տնօրենին հանգիստ հայհոյե՞լ ու մնա՞լ ազատության մեջ:  Խոսակցության բուն բովանդակությունն այն մասին էր, որ զրուցակիցը պարոն Մկրչտյանին համոզել է, որ անձին չկալանավորի, իսկ պարոն Մկրտչյանը համոզել է հակառակը։ Ոնց հասկացանք՝ կարողացել է  համոզել, որովհետև առաջին ատյանի դատարանը եկավ խորհրդակցական սենյակից և կալանավորման միջնորդությունը բավարարեց։ Կոնկրետ դատարանի նախագահի կողմից  եղել է կոնկրետ ազդեցություն անձի վրա:

Այդ հրապարակումն ինչպես ինձ էր հասանելի, այնպես էլ դատախազությանը, ՀՔԾ-ին: Սպասել եմ 2 օր, որևէ գործողություն չեղավ: Հանդիպեցի Վարագյանի հետ, այնուհետև հանցագործության մասին հաղորդում ներկայացրի։ Խնդրեցի նախաձեռնել համապատասխան վարույթ, պարզեն իրականությունը։ Դրանից հետո նոր Վարագյանին կանչեցին բացատրություն տալու, վերջինս նշել էր կոնկրետ անձանց անուններ, որոնք ներկա են եղել այնտեղ։ Վարագյանը նշել է, որ խոսակցությանն ականատես են եղել այլ մարդիկ, խոսակցությունն էլ տևել է առնվազմ 1 ժամ։

Երեկ ստացա քննիչի որոշումը քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Բացատրություն են վերցրել 2 դատավորներից: Արթուր Մկրչտյանը չի բացառում, որ նշված օրը գտնվել է սրճարանում, չի բացառում նաև, որ նշված օրը, նշված ժամին հեռախոսազրույց է ունեցել դատավոր Վահագն Մելիքյանի հետ, բայց Արամ Սարգսյանի հարցը չենք քննարկել, քննարկել են կազմակերպչական հարցեր։ Այդ նույնը նշում է նաև դատավոր Վահագն Մելիքյանը։ Ի՞նչ կազմակերպչական հարց, թուղթն էր վերջացե՞լ։

Քննիչը գալիս է մի եզրահանգման, որ եթե դատավորներն ասում են, որ այդ հարցով իրար հետ չեն խոսել, ուրեմն իրար հետ չեն խոսել, քրեական գործի հարուցումը մերժենք։ Աբսուրդ»։

Նրա խոսքով, յուրաքանչյուր նորմալ ժողովրդավարական, կիսաժողովրդավարական պետությունում նման սկանդալի դեպքում, այն էլ այսպիսի գործով,  երկու դատավոր՝ դատարանի նախագահն ու դատավորը, ովքեր հեռախոսազրույց են ունեցել,  պետք է հրաժարական տան, գնան թոշակի:

«Պատասխանատվության են ենթարկվելու բոլոր այն անձինք, ովքեր այս հանցագործության դեպքը կոծկել են»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի՝ 24 օր անազատության մեջ գտնվելու համար պատասախան են տալու բոլորը՝ սկսած ԱԱԾ համապատասխան դեպարտամենտի օպերլիազորից մինչև դատավոր Արթուր Մկրտչյանը։

«Պատասխան են տալու թե բարոյական, թե ֆինանսական»,- ասաց Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի ամբողջությամբ բեկանել էր առաջին ատյանի դատարանի՝ 2021թ. փետրվարի 21-ի որոշումը՝ Արամ Սարգսյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և վերացնելով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հատուկ զգուշությամբ օգտվել ԱԲ-ից. Կասպերսկի
Երևան, 14 հունվարի, «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն:
Աղբյուր` Panorama.am
10:28
Այս պահին սուր շնչառական վարակների, քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. Ավանեսյան
«2023 թվականից մենք արդեն արձանագրել ենք մետապնևմավիրուսի  հետ կապված խնդիրը Հայաստանում, այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ռուսաստանը երեք ամսում արտադրում է ավելի շատ զենք, քան ՆԱՏՕ-ն մեկ տարում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանի պաշտպանական ծախսերն ավելի ռացիոնալ են ու արդարացված, քան ՆԱՏՕ-ի երկրներինը։ Այս մասին հունվարի 13-ին հայտարարել է Հյուսիսատլանտյան...
Աղբյուր` Panorama.am
10:04
Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկային խաղում։  Աշխարհի 19-րդ ռակետը ...
Աղբյուր` Panorama.am
09:45
Հութիները ստանձնել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության հրթիռային հարվածի պատասխանատվությունը
Եմենի հյուսիսում կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ «Պաղեստին-2» հրթիռը Թել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}