Նիկոլ Փաշինյանը վախենում է մեզնից. Գոռ Սարգսյան
«Սրանից մեկ տարի առաջ, երբ մենք ԿԳՄՍՆ-ի դիմաց նստացույց էինք անում և պահանջում էինք տխրահռչակ նախարարի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը եկավ ու հանդիպեց մեր հետ, մեր դիմաց կանգնեց, իսկ մեկ տարի անց նա չի կարողանում ՀՀ քաղաքացիներին հանդիպել, խուսափում է, ու 500 մետր ճանապարհն անցնում է հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ»,- այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կախված է ոստիկաններից, ու եթե մի օր ոստիկանները որոշեն, որ այլևս չեն ծառայելու այդ «դավաճանին», ապա նրա իշխանությունը կվերանա։
Ըստ երիտասարդի, Նիկոլ Փաշինյանն անգամ իր թիմի աջակցությունը չունի, քանի որ աջակցություն ունենալու դեպքում ընտրությունները չկազմակերպելու մեղքը «չէր գցի» մնացած խմբակցությունների վրա։
«Թող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իմանան՝ մենք իրենց միշտ հետապնդելու ենք, հիշեցնելու ենք, որ իրենք դավաճաններ են։ Նրանց գործողություները բերել են նրան, որ Արցախը հանձնվի թուրքերին, իսկ մենք 5000 և ավելի զոհ ունենանք։ Նրանց ամեն րոպե գործելը մեր երկիրը տանում է կործանման։ Ցեղասպանությունից հետո երկրորդ ամենամեծ դժբախտությունն այսօրվա իրականությունն է»,- ասաց նա։
Գոռ Սարգսյանը հիշեցրեց, որ երբ 2018-ին ընդդիմությունն ասում էր՝ Նիկոլ Փաշինյանը գալիս է իշխանության, որ Արցախը հանձնի, մարդիկ ասում էին, թե դա չափազանցեցված մոտեցում է, բայց այսօր փաստվեց, որ ընդդիմությունը ճիշտ էր։
«Այսօր էլ ասում ենք՝ այս մարդիկ չարիք են մեր երկրի համար, նրանք լեգիտիմություն չունեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բաղկացած է ոստիկաններից։ Իսկ մեր ակցիան ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է մեզնից՝ ՀՅԴ-ական երիտասարդներից»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը 3 քաղաքացիներից պաշտպանվում է բազմաթիվ ոստիկաններով
- Ոստիկանները շրջափակել են ԿԳՄՍ շենքը. Փաշինյանն է գալու
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան