ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է ՄՄՖ՝ աշխարհի առաջնությունը տեղափոխելու ակնկալիքով
ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է մարզաձևի միջազգային ֆեդերացիային և Մոսկվայի քաղաքապետարանին, որպեսզի աշխարհի առաջնությունը տեղափոխվի 2025 թվական: Այն պետք է անցկացվեր Մոսկվայում 2021թ․ նոյեմբերի 16-18-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Սա հարկադրված քայլ է: Մենք երկու տարի անց կանդրադառնանք այս խնդրին և աշխարհի առաջնությունը կանցկացնենք Մոսկվայում»,- ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը:
ՌԴ ֆեդերացիան դիմել է նաև ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիային / FISU / ` մարզաձևը ներառել ունիվերսիադայի ծրագրում։
Ուսանողական առաջիկա ամառային խաղերը կանցկացվեն այս տարի՝ Չինաստանի Չենգդու քաղաքում, իսկ 2023 թ.՝ Եկատերինբուրգում:
Առաջարկվել է սամբոն ներառել նաև ամառային չորրորդ պատանեկան օլիմպիական խաղերի և Եվրոպայի երրորդ խաղերի ծրագրերում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները