Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 382 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 382 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 313 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 167 փորձարկում, այդ թվում 18 542՝ հակագենի արագ թեստով, իսկ 8 625-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում, կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 1,41%, վերջին 14 օրվանը՝ 1,52%, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,34%:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 276 067 դեպք, այստեղից ապաքինվել է 269 006 մարդ, մահացել է 3 665 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 224 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 405 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 140 անձ:
Հիշեցնենք, մարտի 16-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 537 նոր դեպք, ապաքինվել էր 128 պացիենտ: