Տիգրան Աբրահամյան. Սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պատերազմից հետո առաջին մարտավարական, մարտավարա-մասնագիտական զորավարժությունն ընթանում է մի ժամանակաշրջանում, երբ Գլխավոր շտաբում, մեղմ ասած, տարօրինակ վիճակ է։
Կա ԳՇ պետի պաշտոնակատար, ծառայության է հաճախում ԳՇ-ն դե ֆակտո ղեկավարող հատուկ հանձնարարություններով ավագ սպա և պաշտոնավարումը դատարանի որոշմամբ քիչ առաջ վերականգնած գեներալ-գնդապետ։
Հիմա մի հարց է գլխումս՝ էլ ի՞նչ կա, որ դեռ չի փորձարկվել՝ զուտ հաշվարկներում նկատի ունենալու համար։
Կարողա՞ այդ պաշտոնի հարցը լուծելու համար առհասարակ ԳՇ պետի պաշտոնը կրճատեք, միգուցե շտաբն ամբողջությամբ ցրե՞ք։
Նաև տարբերակ է, որ շտաբի հաստիքները ոստիկանական զորքերին հատկացնեք, դրանց դերը, կարծես, ավելի կարևոր է ձեր համար։
Համենայնդեպս վարչապետը հարմարվել է ոստիկանական զորքերով տեղաշարժվելուն։
Վախենում եք, որ մի «խելոք» միկրոֆոն չի՞ գտնի ու չի՞ հայտարարի, որ Վաղարշակ Հարությունյանը համատեղում է ԳՇ ծառայությունը և դրա կարիքը չկար։
Այնպես որ, սպասենք ոչ տրամաբանական զարգացումների հերթական ցիկլին»։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ է՝ չե՛ք հաջողելու, տապալվելու եք ու դա շատ ցավոտ է լինելու. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Երկիրը պատերազմի շեմին կանգնեցնելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է
- Զորքերում անձնակազմի հետ իրազեկման, բարոյահոգեբանական աշխատանքը պետք է ուժեղացնել. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. ԶՈւ մարտունակության բարձրացման ցանկացած միջոցառման պետք է մասնակից լինեն նաև պահեստազորայինները
- Տիգրան Աբրահամյան. Անորոշ իրավիճակը նոր սպառնալիքներ է ստեղծելու առանց այդ էլ «ծանր վիրավոր» բանակի համար
- Արմեն Սարգսյանի ընտանիքը դավաճանի խարան պիտակը տասնամյակներով կփոխանցի իր սերունդներին. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը