Covid-19. Շարունակվում է հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը
Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔՏՀԱՏՄ-ից։
Ըստ այդմ՝ մարտի 17-ին մայրաքաղաք Երևանում դիտարկվել է 80 տրանսպորտային միջոց, կազմվել 17 վարչական արձանագրություն, որոնք բոլորն էլ վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։
Գեղարքունիքի մարզում Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները համաճարակի կանխարգելման միջոցառումներ և մշտադիտարկումներ են կատարել 13 տրանսպորտային միջոցի նկատմամբ, իսկ Վայոց ձորի մարզում դիտարկվել է 6 ներմարզային և 1 միջմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների գործունեությունը։
Երթուղիները սպասարկող ընկերություններին Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են իրազեկող բնույթի ցուցումներ՝ հանրային տրանսպորտում համավարակի կանխարգելման միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ախտահանիչ նյութերի առկայության, վարորդների և ուղևորների կողմից պարտադիր դիմակ կրելու վերաբերյալ։
Տեսչական մարմինների կողմից վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին