Քաղաքական 17:35 17/03/2021 Հայաստան

Քաջարանի քաղաքապետը՝ իմքայլական Խաչատրյանին. Գլուխը պատին է տվել

Yerkir.am-ի հետ զրույցում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի աղմկահարույց հայտարարությանը:

Yerkir.am- Պարո՛ն Փարամազյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը ծնունդով Սյունիքի մարզից է, օրերս հայտարարություն էր արել, որով փորձել էր ժխտել Սյունիքի համայնքապետերի՝ ջոկատներ կազմելու և պատերազմին մասնակցելու իրողությունը: Այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Մանվել Փարամազյան- Հոկտեմբերի 17-ին կապիտուլյանտը եկավ Սյունիքի մարզ, ավելի կոնկրետ՝ Գորիսի քաղաքապետարան՝ Առուշենց մոտ, և կոչ արեց համայնքապետերին, կոչ արեց բոլորին, որ՝ հարգելի՛ համայնքապետեր, քաղաքապետեր, անցե՛ք Սյունիքի ինքնապաշտպանությանը։ Այդտեղ էր նաև Արմեն Խաչատրյանը: Ներկա էր նաև էսօրվա մարզպետը՝ Մելոն (Մելիքսեթ Պողոսյան – խմբ.), եթե չեմ սխալվում՝ կորպուսի հրամանատարն էր, քաղաքապետերը ևն: Դրանք, իրենց ապրածով, երախտամոռ են: Հոկտեմբերի 20-23-ը Զանգելանում մեր ջոկատով ընկել էինք շրջափակման մեջ, 32 հոգով՝ 350 հոգու դեմ, ընդ որում՝ նրանց մեջ էին պակիստանցիներ, վարձկաններ, թուրքական հատուկ նշանակության ջոկատը: Հիշո՞ւմ եք էջմիածինցի քիմիկներին, 64 հոգով որ եկել էին Զանգելան, որ կեսը գերի ընկավ, կեսին չեն էլ գտել, մի մասը զոռով դուրս եկավ, այ էդ ժամանակ էր: Մենք երեք օր էնտեղ պահել ենք, ընկել ենք շրջափակման մեջ, 2 զոհ, 6 վիրավոր ենք տվել, նրանց մի կերպ հանել ենք, դա դեռ քիչ էր, հլա դեռ Զանգելանից դեպի Կապան գնացող ճանապարհն էլ մեր թիկունքում ականապատեցին, պայթեցրին ու թողեցին մեզ այնտեղ:

Yerkir.am- Ովքե՞ր ականապատեցին:

- Ովքե՞ր՝ մերոնք:

Yerkir.am- Դիտավորյա՞լ արվեց դա:

Մանվել Փարամազյան- Նայեք՝ թուրքերը որ եկան ու շրջապատեցին մեզ, պատկերացրու՝ մենք 32, իրենք՝ 350-400 հոգի, եկան ու շրջանցեցին մեր թիկունքը, մեզ համար անսպասելի դուրս եկան մեր դեմ, սկսվեց բլիժնիյ բոյ (մերձամարտ - խմբ.)՝  նռնակներով և այլն:

Yerkir.am- Ո՞ր օրը դա տեղի ունեցավ:

Մանվել Փարամազյան- Հոկտեմբերի 23-ի դեպքն եմ ասում ձեզ․ ամսի 20-ին գնացել ենք, 23-ին դա տեղի է ունեցել: Դրանից հետո, երբ մենք տվեցինք 2 զոհ, 6 վիրավոր, մի կերպ դուրս հանեցինք, ի դեպ, ահագին էլ թուրքերից կոտորվեցին, էնպես չէր, որ մենակ մենք կորուստ ունեցանք, մենք դուրս եկանք Զանգելանից դեպի Կապան ճանապարհ: Էսօրվա իշխանությունների մոտ էնքան մեծ էր խուճապը, որ իմացան, թե էս ա՝ թուրքը գալու է՝ մտնի Կապան, բռնեցին ականապատեցին ու պայթեցրին էդ ճանապարհը: Հիմա չգիտեմ՝ միտումնավոր էր, թե՝ ոչ, երևի պանիկայի մեջ էին:

Yerkir.am- Իսկ հետո ինչպե՞ս դուրս եկաք այդ վտանգավոր ճանապարհով:

Մանվել Փարամազյան- Զոռով, մի կերպ, դե նոր էին դրել ականները, ճշտեցինք, թե որտեղ էին դրված, էդպես դուրս եկանք:

Yerkir.am- Բացի Ձեզանից, Սյունիքի ո՞ր քաղաքների կամ գյուղերի ղեկավարներն են ջոկատներ կազմել և մասնակցել պատերազմին:

Մանվել Փարամազյան- Երբ ես Ջաբրայիլում էի, մենք ուրիշ պոստում էինք, դա կոչվում էր Ջաբրայիլի 4-րդ բատալիոնի 400 պոստ: Էնտեղ՝  Հադրութի «ստիկում», Սիսիանի գունդն էր, որի հետ էր քաղաքապետ Արթուր Սարգսյանը, իսկ կոնկրետ Ջաբրայիլում՝ Առուշն էր (Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը – խմբ.): Մենք Առուշի հետ ենք մեկնել՝ հոկտեմբերի 1-ին: Դրանից հետո՝ ամսի 3-ին թե՝ 4-ին, եկավ նաև Մխոն (Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը – խմբ.) և հենց էդտեղ էլ վիրավորվեց: Գևորգը (Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը – խմբ.) հսկայածավալ աշխատանքներ արեց, նա հազիվ էր հասցնում թիկունքն ապահովել, ինքը Կուբաթլի էլ եկավ, էնտեղ էլ ահագին գործ արվեց։ Էս պահին ամեն ինչ չեմ էլ կարող հիշել:

Yerkir.am- Այսինքն՝ ասել, թե համայնքապետերը չեն մասնակցել պատերազմին կամ ջոկատներ չեն ունեցել և այլն, դա մերկապարանոց հայտարարությո՞ւն համարենք:

Մանվել Փարամազյան- Եղբա՛յր, ինքը գլուխը պատին է տվել, եթե ինքը լավ սյունեցի լիներ, հոգով-սրտով սյունեցի լիներ, ինքը կգար և մեր կողքը կկանգներ: Նման հայտարարություն անողներին կարելի է ամենավերջին բառերն էլ ասել: Մենք ինչ արել ենք, մեդալի կամ պատվոգրի համար չենք արել, մենք մեր պարտքն ենք կատարել: Մենք էսքան ժամանակ չենք էլ բարձրաձայնել, թե մենք ինչեր ենք արել: Ես ինչ որ ասացի ձեզ, դա մեկն ասել եմ, քսանը չեմ ասել։ Եղբա՛յր, մեր արածը Աստված գիտի, էն մարդիկ գիտեն, ովքեր մեզ հետ կռվել են, մեր ջոկատներում են եղել: Նույն մեր Արոն՝ Չեչենը (ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի հրամանատար Արայիկ Հովհաննիսյան (Չեչեն)  – խմբ.), ում հետ միասին էինք, եղբա՛յր:

Yerkir.am- Ցավոք, Փաշինյան-Ալիև «բանավոր ըմբռնմամբ», հետո պարզվեց՝ գաղտնի պահված գրավոր համաձայնությամբ, Սյունիքի՝ պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում Ձեր պահած դիրքերը ևս հանձնվեցին:

Մանվել Փարամազյան- Դրանց հենց պետք է ասել՝ եթե էդքան հայրենիք սիրող էիք, էն դիրքերը, բլինդաժները, խրամատները, որ մենք սարքեցինք և նվեր տվեցինք, ոչ թե մենք տվեցինք, այլ մեզ ստիպեցին, որ նվեր տանք թուրքին, ինչո՞ւ տրվեցին: Էն կռիվը, որ մենք տվեցինք, դա բանակն էլ գիտի, գեներալն էլ գիտի, Քոչարյանն էլ գիտի (ՀՀ զինված ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր  Վալերի Քոչարյան – խմբ.): Նոյեմբերի 3-ին Զանգելանի հատվածում գտնվող Վանատուր գյուղի մոտ թշնամու 12 տեխնիկա ԲՄՊ (հետևակի մարտական մեքենա – խմբ.), ԲՏՌ (զրահափոխադրիչ – խմբ.), երևի մի 8 տուրիստական մեծ ավտոբուս կանգնեցրել ենք և 80 %-ը ոչնչացրել: Մեր ջոկատն ընդամենը 82 մմ-ոց մինամյոտ (ականականետ – խմբ.) ուներ, երկու հատ էլ սամախոդկա (ինքնագնաց – խմբ.):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}