Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները կքննարկեն օտարերկրյա հանդիսականների մրցասպարեզներ մուտք գործելու հարցը
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարտի 22-ին կքննարկեն օտարերկրյա հանդիսականների մրցասպարեզներ մուտք գործելու հարցը, գրում է ՀԱՕԿ-ը։
Նախատեսված հանդիպմանը կմասնակցեն են միջազգային օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեների, Ճապոնիայի կառավարության, Տոկիոյի վարչակազմի և խաղերի կազմկոմիտեի ղեկավարները։
Ավելի վաղ Ճապոնիայի կառավարությունը բացառել էր արտասահմանցի երկրպագուների ներկայությունը: Նույն դիրքորոշումն ունեն նաև երկրի բնակիչները՝ ըստ սոցհարցումների:
Ճապոնիան արգելում է նոր վիզաների տրամադրումը՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ հայտնաբերելու առնչությամբ:
Առայժմ երկիր մուտք գործելու իրավունք ունեն միայն Ճապոնիայի քաղաքացիները և երկարաժամկետ վիզա ունեցող օտարերկրացիները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին