Խստագույնս դատապարտում եմ այդ հանցավոր արարքը. Արսեն Բաբայանը՝ լրագրողի նկատմամբ բռնության մասին
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է՝ այս իշխանությունները լրագրողների նկատմամբ այնքան են լկտիացել, որ սկսել են արդեն բռնություն կիրառել։
«Քիչ առաջ տեղեկացա, որ դավաճանական իշխանության նախարար Հակոբ Արշակյանը բռնության է ենթարկել լրագրող Փայլակ Ֆահրադյանին և վնասել է վերջինիս գույքը։
Խստագույն դատապարտում եմ այդ հանցավոր արարքն ու պահանջում իրավապահներից ձեռնարկել հրատապ անհրաժեշտ միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և մեղավորին պատասխանատվության ենթարկելու համար։
Փայլակ Ֆահրադյանին հայտնում եմ զորակցությունս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Բաբայանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան