Արցախում ռուս սակրավորները մոտ 1700 հա տարածք են մաքրել պայթուցիկ նյութերից
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախի տարածքները պայթուցիկ առարկանեից մաքրելու աշխատանքները: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Նախորդ օրվա ընթացքում Մարտակերտի տարածքում ականազերծման աշխատանքների ժամանակ ռուս սակրավորները վնասազերծել են 152 մմ տրամաչափի 12 հրետանային արկ:
2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից ընդհանուր առմամբ մաքրվել է 1,690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1613 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ: Այդ աշխատանքների ընթացքում վնասազերծվել է 25 237 պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված «Բալիջա» պոլիգոնում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցներին համապատասխան:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ռուս սակրավորները ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա
- Ռուս սակրավորները հրադադարի հաստատումից հետո Արցախում վնասազերծել են մոտ 25 հազար պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ
- Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում
- Ռուս սակրավորները մաքրել են 6,5 հա տարածք, հայտնաբերել և հեռացրել 787 պայթուցիկ օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Սակրավորներն Արցախում մաքրել են գրեթե 440 հա տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան