Բրեդ Շերման․ ԱՄՆ ջանքերի շնորհիվ Ադրբեջանը Կարմիր խաչին, կարծես, թույլատրել է կապ հաստատել հայ ռազմագերիների հետ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։
«Այսօր ես պետքարտուղարի օգնական Ռիկերի հետ՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների վերաբերյալ: Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին:
Ուրախ եմ լսել, որ Պետդեպարտամենտը բազմակի, առարկայական զրույցներ է ունեցել Բաքվի հետ` կոչ անելով ազատել բոլոր ռազմագերիներին: Կարծես թե Բաքուն Միջազգային Կարմիր խաչի կոմիտեին թույլատրել է հանդիպել հայ ռազմագերիներին՝ ի պատասխան ԱՄՆ ջանքերի: Ես կշարունակեմ աշխատել Պետդեպարտամենտի հետ՝ բոլոր ռազմագերիներին ազատելու համար»,-այս մասին թվիթերում գրել է Բրեդ Շերմանը:
Նշենք, որ Ադրբեջանը հայտարարում է, որ բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին, իսկ նրանք, որոնք մնում են՝ անվանում են «դիվերսանտներ»։
Ադրբեջանը նաև բավարար չափով տեղեկություններ չի տրամադրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ հայ ռազմագերիների գործերով (Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ կողմից կայացված միջանկյալ միջոցի շրջանակներում), որի պատճառով ՄԻԵԴ-ը հարցի վերաբերյալ տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, որի իրավասությա ներքո է գտնվում ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը։
Today I spoke with Assistant Secretary Reeker @StateDept regarding #Armenian POWs in Azerbaijan. Azerbaijan is in violation of the ceasefire agreement by not having released all POWs. (1/2)
— Rep. Brad Sherman (@BradSherman) March 18, 2021
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանում գերիների մասին՝ վերջինիս կողմից բավարար տեղեկատվություն չտրամադրելու պատճառով
- Ֆրանսիացի մտավորականները կոչ են արել Ֆրանսիային միջնորդել հայ ռազմագերիների ազատ արձակման համար
- Ադրբեջանը հայտարարում է` բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածներրը ռազմագերիներ չեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան