Նիկոլը պիտի գիտակցի, որ քաղաքական դիակ է, պրծած գործիչ. Շարմազանով
«ՀՀԿ-ն պայքարել ու պայքարում է այս ապազգային խունտայի դեմ։ Մենք բազմիցս մատնանշել ենք այն վտանգների մասին, որոնք նկատվում են բանակցություններում..., և բնականաբար, ՀՀԿ-ն չի լքելու իր խրամատը»,- այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ասաց ՀՀԿ-ական քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, ՀՀԿ-ն շարունակելու է պայքարը հանուն ազգային և քրիստոնյա Հայաստանի, և հանուն առանց «կապիտուլյանտի» Հայաստանի։
Քաղաքական գործիչը նշեց՝ երբ կլինեն արտահերթ ընտրություններ, երբ արդեն կլինի Փաշինյանի հրաժարականը, իրենք կքննարկեն ու ազգային շահերից ելնելով որոշում կընդունեն՝ իրենց հետագա քայլերի վերաբերյալ։
«Այդ կապիտուլյանտն արդեն մեկ անգամ դեկտեմբերի բլեֆ արել է, երբ ասել է, որ գնալու է արտահերթ ընտրությունների։ Ապա նա հայտարարեց, որ նման բան չկա, հասարակությունը նման պահանջ չունի։ Ինքը պիտի գիտակցի, որ քաղաքական դիակ է, պրծած գործիչ։ Ու թիվ մեկ խնդիրը օր առաջ սրա հեռացումն է։ Իմ մոտ կա տպավորություն, որ ինքը հերթական բլեֆին է գնում»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ այսօր շարունակվելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանի մոտ հավաքվել են քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ՝ իրենց աջակցություն հայտնելու ՀՀ երրորդ նախագահին:
Հարակից հրապարակումներ`
- Կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան
- «Թրքաբարո..., թրքահպատակ Նիկոլին ու «նիկոլիկներին» ռադ ենք անելու Հայաստանից»
- Ի աջակցություն Սերժ Սարգսյանի՝ դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին