Հակոբ Արշակյանը հենց այս պահին հրաժարական պիտի ներկայացնի
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրողի վրա բռնություն գործադրելուն, գրել է.
«Երբ իշխանությունը բեսպրեդել «գողական» է դառնում։
Քիչ առաջ նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա։
Դիմել եմ ոստիկանություն։
Արշակյանը հենց այս պահին հրաժարական պիտի ներկայացնի»։
Նույն դեպքին անդրադարձել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտարարել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա, հասցրել մարմնական վնասվածքներ և գույքային վնասներ։ Դեպքի հանգամանքերը իրավապահ մարմինները կպարզեն։
Վերջին ժամանակներում ներքաղաքական լարվածության հետ պայմանավորված հաճախակի են դարձել նաև լրագրողների նկատմամբ հարձակումները թե՛ քաղաքացիների և թե՛ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից։ Եթե առաջին դեպքում գործ ունենք ցածր իրավագիտակցության և համընդհանուր սևուսպիտակի ատելության գեներացման հետևանքների հետ, ապա երկրորդ դեպքում՝ լրագրողների նկատմամբ գիտակցված անհանդուրժողականության հետ։
Հանրային և քաղաքական գործիչները, պաշտոնյաները այս հարցում կրում են ավելի բարձր պատասխանատվություն և պետք է լինեն ավելի զսպված և համագործակցային։ Նրանք պետք է գիտակցեն, որ մշտապես հասարակության ուշադրության և հետաքրքրասիրության կենտրոնում են և իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը ևս սահմանափակված է։
Հարգելի՛ պաշտոնյաներ, ցուցաբերեք հանգստություն և հանդուրժողականություն»։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ գրել է.
«Մարդասպանների իշխանության սանձարձակությունը նոր հորիզոններ է նվաճում: ԲՏԱ նախարար հակոբ արշակյանը հարձակվել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա,վնասել իրեն ու գույքը:
Սրանք որևէ կարմիր գիծ չունեն, սրանց համար մարդը զրո արժեք ունի: Այլապես հազարավոր զոհերից հետո, գետնի տակը կանցնեին բառի բուն ու փոխաբերական իմաստով ու չէին հարձակվի մարդկանց վրա: Կոչեր չեմ անում, ակնկալիքներ չունեմ առանձնյակների այնպիսի փնջից, որոնցից մեկը հարձակվում է լրագրողի վրա, մյուսը հազարավոր երեխեքի ցեղասպանություն է կազմակերպում, որ ինքն ու կինը շարունակեն քարշ գալ երկրագնդի վրա, երրորդը, իրավաբանությունից զրո գիտելիք ունենալով, հարձակվում է դատավորի վրա ու ակԾիվիստին բնորոշ ապուշություններ դուրս տալիս, չորրորդը գերիների թեման է շահարկում և այլն և այլն:
Սրանց հեռացումը այլընտրանք չունի, եթե ուզում ենք պետություն ունենալ, չխելագարվել, չամաչել սերունդներից ու ուղղակի մեր գործն անել:
Հ.Գ. Արտահերթի կապակցությամբ առաջին հերթին շնորհավորում եմ ուսապարկերի համույթին: Ամենալավատեսական սցենարով անգամ նրանց կեսը այլևս պատգամավոր չի լինելու: Ծառայեք էլ ավելի ջերմեռանդ»։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ, անդրադառնալով միջադեպին նկատել է.
«Սորոսական մի ծայրիկ մտնում է պետական հիմնարկ մարդ է ծեծել տալիս, մյուս իշխանական ծայրիկը՝ նախարարի պաշտոնով, հանրային վայրում լրագրողի վրա է հարձակվում, առանց կաշկանդվելու։
Մեկ այլ ծայրիկ էլ գնում է իր հայրենակիցներին կոտորած թշնամի երկրի ղեկավարի ոռը լզում։
Ոչ ոք չի պատժվում։
#ծայրիշխանություն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան