ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը նամակ է հղել գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից օտարերկրյա վարձկան ահաբեկիչների օգտագործումը ժխտելու փորձերի վերաբերյալ
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է ուղղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին՝ Ադրբեջանի կողմից Արցախում, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, օտարերկրյա վարձկան ահաբեկիչների օգտագործումը ժխտելու փորձերի վերաբերյալ։
ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ասվում է, որ Ադրբեջանը համառորեն ժխտում է վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը, ինչը հաստատվել է բազում միջազգային դերակատարների կողմից, և փորձում է հակադարձ մեղադրանքներ ու ծիծաղելի արշավ իրականացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի քաղաքացիների և հայկական ծագմամբ անհատների:
«Ադրբեջանի կողմից միջազգային ֆորումներում փաստերի կեղծ շահարկումները ոչ այլ ինչ են, քան զրպարտության մեջ մտնելու անխոհեմ փորձ՝ միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանում իր անշրջահայաց և անօրինական գործողություններից շեղելու նպատակով»,-ասվում է նամակում, հավելելով, որ չկա որևէ ապացույց, որը կհաստատի Ադրբեջանի այն պնդումը, թե Հայաստանը վարձկաններ է հավաքագրել:
Դեսպանը նշում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված շինծու ու կեղծ մեղադրանքները լուրջ մտահոգության աղբյուր են, որոնք չպետք է մնան չստուգված ՄԱԿ-ի համապատասխան մարմինների կողմից։
«Այն մթնոլորտում, որտեղ ամբողջ աշխարհի էթնիկ հայերը դարձել են թիրախ՝ ադրբեջանական ու թուրքական իշխանությունների կողմից կրկնվող ու չպատժվող ատելության խոսքի պատճառով, նման անպատասխանատու հրապարակումները պետք է դիտվի որպես ոտնձգությունների, բուլինգի ու միջէթնիկ բռնությունների հրավեր։ Էթնիկ ատելության հրահրման դեպքերը, որոնք ղեկավարվում և խրախուսվում են պետական իշխանությունների մակարդակով, ներկայացնում են ծանր հանցագործությունների ռիսկի կարևոր ցուցանիշ և, որպես այդպիսին, անհրաժեշտ է արդյունավետորեն բացահայտել և պատշաճ կերպով լուծել՝ բոլոր մակարդակներում»,-ասվում է նամակում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին