Ջո Բայդեն․ ԱՄՆ-ն հավատարիմ է օգնելու՝ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի կապակացությամբ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայդենի նամակում ասվում է, որ ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանի հետ համատեղ կաշխատի անվտանգության և տարածաշրջանային խաղաղության ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ։
Ջո Բայդենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հավատարիմ է կողմերին օգնելու՝ «հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ հանուն բարեկեցիկ և խաղաղ ապագայի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան