Կարող եմ հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը. Սերժ Սարգսյան
«Այս երեք տարիների ընթացքում մենք կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցինք, շարքերը բյուրաղացան, այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ, պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար»,- Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված աջակիցներին ուղղված խոսքում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծեց՝ քաղաքական խրամատը չի լքելու. «Ես քաղաքական խրամատը չեմ լքելու: Ես խրամատ լքող չեմ, և իմ անցած կյանքով ես ապացուցել եմ: Ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը: Սրանում կարող եք վստահ լինել»:
Ս. Սարգսյանը նշեց, որ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է:
«Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»,- ասաց ՀՀԿ նախագահը:
Նա շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին սատարման, այստեղ գտնվելու համար, խնդրեց չսպասեն մինչև դատական նիստի ավարտը, քանի որ յուրաքանչյուրը և հատկապես այս իրավիճակում, ունի բազմաթիվ այլ գործեր:
«Ուզում եմ միասին բոլորս գոչենք՝ կեցցե Հայաստանը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Դատարանի բակում մի քանի անգամ հնչեց՝ կեցցե Հայաստանը:
Հավաքված քաղաքացիները պարբերաբար վանկարկում էին՝ «նախագահ», «նախագահ»:
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր նրանք, ովքեր համարում են Արցախի կարգավիճակը լուծված է, պետք է հասկանան՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան
- Ի աջակցություն Սերժ Սարգսյանի՝ դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ
- Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
- Սերժ Սարգսյան. Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է
- Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի․ Նախագահի գրասենյակ
- Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ կապված պետք է լինի քննություն. Արթուր Վանեցյան
- 2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ. Սերժ Սարգսյան
- Միքայել Մինասյան. Ես հիմա եմ հասկանում, ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին