Զովունի գյուղի 3.3 հա հողատարածքի դիմաց վճարած 150 միլիոն դրամը Սուրեն Պապիկյանը շուկայական արժեքին մոտ համարեց
«Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր ներդրումը կունենա Զովունի համայնքի սոցիալական ենթակառուցվածքների զարգացման գործում»,-կառավարության նիստում հավաստիացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա տեղեկացրեց, որ «Մագնոլիա-ԿոմֆորտՍՊԸ-ն նախատեսում է համայնքից ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով ձեռք բերել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող 3.3 հա մակերեսով հողամասը՝ դրա դիմաց վճարելով 150 միլիոն 531.576 դրամ, որը մոտ է շուկայական արժեքին:
Ըստ Պապիկյանի, ընկերությունը պարտավորվում է այդ տարածքում կառուցել բնակելի թաղամաս՝ 18 բնակելի և մեկ հասարակական շենք: Ընդհանուր տարածքի առնվազն 40 տոկոսը պետք է կազմեն կանաչապատման գոտիները:
Նա տեղեկացրեց, որ ներդրումային արժեքը կազմում է 11 միլիարդ 898 միլիոն, և կառուցապատման աշխատանքները պետք է մեկնարկեն համապատասխան շինարարության թույլտվությունները ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, և թաղամասն ամբողջությամբ շահագործման պետք է հանձնվի 5 տարվա ընթացքում:
Նախարարի խոսքով, ընկերությունը պարտավորվում է հողամասի առք ու վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո նաև Զովունի գյուղում իրականացնել դպրոցի, մանկապարտեզի կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծահաշվային արժեքով մոտ 50 միլիոն դրամի շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ:
Կառավարությունը հավանություն տվեց հողամասի մասնավորեցման ծրագրին:
Հարակից հրապարակումներ`
- Պրոթեզները ձեռք կբերվեն առանց գնային սահմանափակումների. Հավաստիացնում է Մեսրոպ Առաքելյանը
- Կառավարությունն այսօրվա նիստում կառաջարկի արգելել պետական սահմանին առանց թույլատվության տեսալուսանկարահանումները
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին