Հայրապետյան-Սենեկալ զույգը Հայաստանը կներկայացնեն գեղասահքի աշխարհի առաջնությունում
Գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՝ մարտի 22-28-ը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Հայտավորված էր նաև մոսկվաբնակ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: Ավաղ, ստուգատեսի նախաշեմին նա ոտքի վնասվածք ստացավ և անկարող է մեկնել մրցավայր: Այս առթիվ հայ մարզուհին հետևյալն է ասել.
«Վնասվածքը թեթև էր և ես շարունակեցի նախապատրաստական մարզումները: Չէի պատկերացնում, որ ծանրաբեռնվածության հետևանքով ոտքս կայտուցվի, այն աստիճանի, որ անկարող եմ հագնել մարզակոշիկ: Շատ եմ ափսոսում, որ չեմ կարող օգտակար լինել հայրենիքիս թիմին, որի կազմում չորս աշխարհի առաջնության եմ մասնակցել . . . »:
Ստոկհոլմի ստուգատեսի մասին շարունակելով խոսքը ասենք, որ դա թվով 110-րդ աշխարհի առաջնությունն է: Խաղարկվող մեդալների համար պայքարից բացի, մասնակիցները կձգտեն հաջողության հասնել նաև Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրի արժանանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները