ՇՄՆ-ն այս տարի կիրականացնի սիգի և խեցգետնի արդյունագործական որսի երկրորդ փուլը
«Կարևորելով Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և տարածքի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ 2020 թ. մեկնարկեց «Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան որս» փորձարարական ծրագիրը»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ ներկայացնելով գործադիրի 2019 և 2020 թթ. որոշումներում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ըստ նախարարի՝ 2020-ին ձկնորսների և ՇՄՆ-ի միջև կնքվել է 255 պայմանագիր՝ շուրջ 236 տոննա սիգի որս իրականացնելու համար: Նշված ժամանակահատվածում որսվել է շուրջ 204 տոննա սիգ:
Ռոմանոս Պետրոսյանը հայտնեց, որ վերլուծելով և կարևորելով արդյունագործական որսի ընթացքը, նախարարությունը նախատեսում է իրականացնել փորձարարական որսի երկրորդ փուլը, որի համար հիմք են հանդիսացել 2020 թ. Սևանա լճում իրականացված կենսապաշարի հաշվառված տվյալները և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ իրականացված քննարկումների արդյունքները:
«Համաձայն 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը 586.2 տոննա է, որից 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ»,-հայտնեց ՇՄ նախարարը:
Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ այդ գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն։
Նախարարը շեշտեց, որ սիգի ձվադրման շրջանում՝ դեկտեմբեր և հունվար ամիսների միջակայքում Սևանում արգելվել էր արդյունագործական որսը՝ չանդրադառնալով այն փաստին, որ արգելքի օրերին հանրապետության շուկաները լի էին սիգով և նրա խավիարով:
Ներկայացնելով Սևանա լճի մակարդակի խնդրին՝ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այն այս պահի դրությամբ 15 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից, որը պայմանավորված է Արփա-Սևան թունելով լիճ աննախադեպ քանակի ջրի ներհոսքով և հավաստիացրեց, որ այս տարի այն կհասնի վերջին տասնամյակների համար աննախադեպ նիշի՝1901 մետրի:
Հարակից հրապարակումներ`
- Զովունի գյուղի 3.3 հա հողատարածքի դիմաց վճարած 150 միլիոն դրամը Սուրեն Պապիկյանը շուկայական արժեքին մոտ համարեց
- Պրոթեզները ձեռք կբերվեն առանց գնային սահմանափակումների. Հավաստիացնում է Մեսրոպ Առաքելյանը
- Կառավարությունն այսօրվա նիստում կառաջարկի արգելել պետական սահմանին առանց թույլատվության տեսալուսանկարահանումները
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին