Արա Սաղաթելյան. Նիկոլը քաղաքական դիակ է, որի գարշահոտությունը չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի
«Կա համընդհանուր գիտակցում, որ ՆԻկոլ Փաշինյանն իր բառադի մոտեցումներով չարիք է, որից պետք է ազատվել։ Ինքը քաղաքական դիակ է, որի գարշահոտությունը չի թողնում, որ մեր ժողովուրդը շնչի։ Հենց այս պարադիգմայի մեջ էլ զարգանալու է իմ մասնակցությունը պրոցեսներին»,-5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
Արա Սաղաթելյանն ասաց, պատրաստվում է տանել բացատրական աշխատանքներ բոլոր հնարավոր գործիքներով՝ հեռուստաեթերով, անձնական շփումներով։
«Փորձելու եմ բացատրել ոչ մեծ զանգվածին, որոնք դեռ գտնվում են Նիկոլ Փաշինյանի ստերի կամ նրանց նախկինում գործած շփոթմունքների մեջ։ Ես պատրաստվում եմ մարդկանց անընդմեջ բացատրել, որ նրանց խաբում են ու օգտագործում են։ Երբ ասում էին, որ ժողովուրդն իմ ընտանիքն է, Նիկոլը պղծեց այդ ընտանիքը, Նիկոլը պատվազրկեց այդ ընտանքի բոլոր անդամներին, փաստացի թողեց նրանց անտեր ու անտուն»,-ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Ա. Սաղաթելյանն ավելի քան երկու շաբաթ անազատության մեջ էր ֆեյսբուքյան կեղծ օգտատատեր Գագիկ Սողոմոնյանի գործով։
Թե Սաղաթելյանը, թե նրա փաստաբանները, թե բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործի հարուցումն ու կալանավորումը համարում են քաղաքական հետապնդում նրա նկատմամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ընթացող հաղորդման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյան. Այս ծավալի ստվերային արդարադատություն Հայաստանում երբեք չի եղել
- Արա Սաղաթելյան. Այդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի
- Արա Սաղաթելյան. Նախագահը պետք է ի վերջո հասկանա, որ կիսահղի չեն լինում
- ՄՈԲ-ին անպատրաստ ուղարկել էին ռազմաճակատ՝ քաղաքական ակտիվությունը բացառելու համար. Սաղաթելյան
- Արա Սաղաթելյանը՝ Օնիկ Գասպարյանի քայլերի մասին
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան