Մենք շարունակելու ենք բանակցությունները «AstraZeneca»-ի համար. Նախարար
«Մի շարք երկրներ ժամանակավորապես «AstraZeneca» պատվաստանյութի որոշ խմբաքանակերի օգտագործումը կասեցրել են, որպեսզի պարզեն՝ պատվաստումից հետո ի հայտ եկած բարդությունները կապ ունե՞ն պատվաստանյութի հետ, թե՞՝ ոչ։ Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Եթե ապացուցվի պատճառա-հետևանքային կապը, ապա մենք ինքներս էլ կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ՝ մեր հետագա բանակցությունների համար»,- այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ «AstraZeneca» պատվաստանյութի որոշ խմբաքանակներին է վերաբերում պատվաստումների կասեցումը, իսկ Հայաստանն այս պահին այդ պատվաստանյութը չի օգտագործում։
«Այս պահին մենք չունենք նման պատվաստանյութ, և սպասում ենք մասնագիտական գնահատականներին։ Բայց Հայաստանում արդեն իսկ սկսվել են պատվաստումները, և մենք իրականցնում են ռիսկային խմբում գտնվողների և բուժաշխատողների պատվաստումները՝ «Sputnik V»-ով։ Ինչ վերաբերում է «AstraZeneca»-ին, ապա մենք շարունակելու ենք բանակցությունները՝ հիմնվելով մասնագիտական միջազգային կառույցների վերլուծությունների վրա։ Չի բացառվում, որ կառավարությունը «AstraZeneca» կպատվիրի, ընթացքը ցույց կտա»,- ասաց նախարարը։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստվում է ունենալ պատվաստանյութի մի քանի տարբերակ, ԱՆ մասնագիտական խորհուրդը ուսումնասիրում է լրահոսը, վերլուծությունները, ըստ որի էլ ապագայում կիրականացվեն պատվերները։
«Մենք մեր ռիսային խմբերին աստիճանաբար խմբաքանակների ներկրմանը համընթաց նեգրավվելու ենք պատվաստման գործընթացներում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- GACVS-ը մանրակրկիտ ուսումնասիրում է «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ առկա տվյալները
- Ֆրանսիան և Իտալիան, հետևելով Գերմանիային, դադարեցնում են AstraZeneca-ի օգտագործումը
- Գերմանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը
- ԵՄ կարգավորիչը մարտի 18-ին կվերանայի «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ տվյալները
- Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը AstraZeneca պատվաստանյութով
- Նիդերլանդները ևս դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը
- Հատուկ չվերթով Թբիլիսի է բերվել 43,2 հազար դեղաչափ AstraZeneca
- NYT. ԱՄՆ-ն պահպանում է AstraZeneca պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ՝ կանխելով դրանց արտահանումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան