Իրանում Կրակի փառատոնին այս տարի առնվազն երեք մարդ է զոհվել, 1000-ը՝ վիրավորվել
Իրանցիներն այս տարի մարտի 16-ին նշում էին ավանդական կրակի փառատոնը՝ Նովրուզից` իրանական նոր տարուց առաջ, որը սկսվում է այս տարվա մարտի 21-ին: Այս մասին գրում է China Xinhua News-ը։
Ահա կրակի փառատոնին՝ Chaharshanbe Suri, առնվազն երեք մարդ է զոհվել, և 1030-ը վիրավորվել են Իրանում այս տարվա տոնակատարությունների ժամանակ:
Ծանր վիրավորների շրջանում անդամահատվել է 80 մարդ, ևս 342-ը ստացել են աչքերի վնասվածքներ:
Փառատոնի մեկնարկից առաջ մարդիկ հավաքում են դրսում, մայրամուտին մեկ կամ մի քանի խարույկ վառում ու ցատկում բոցերի վրայով, երգում՝ փորձելով ինքնմաքրվել։
Այս փառատոնը նման է հայկական Տյառնընդառաջին։