G7․ Ղրիմը Ուկրաինա է
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված Ղրիմը Ռուսաստանին միացնելու յոթերորդ տարվա հետ: «Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները դատապարտել են Ռուսաստանի գործողությունները և պատրաստակամություն հայտնել՝ շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Այս մասին գրում է kommersant-ը։
«G7-ը հավատարիմ է պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգային ճանաչված սահմաններում: Ղրիմը Ուկրաինա է», - ասված է Մեծ յոթնյակի նախագահող Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
Նախարարները նշում են, որ Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցումը օրինականացնելու Ռուսաստանի փորձերը «չեն ճանաչվում և չեն ճանաչվի»:
G7- ը դատապարտեց նաև իրավիճակի ապակայունացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: G7-ը ելնում է նրանից, որ «Ռուսաստանը հակամարտության կողմ է, այլ ոչ թե միջնորդ», ասվում է հայտարարության մեջ: Խումբը Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնագրի սկզբունքները ոտնահարելու, զինված խմբավորումներին հովանավորելու և «հարյուր հազարավոր ուկրաինացիներին» Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մեջ:
Հիշեցնենք, որ Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանին միացվեցին 2014-ի մարտի 18-ին՝ հանրաքվե անցկացնելուց հետո: Ուկրաինան և աշխարհի շատ երկրներ թերակղզին համարում են անօրինական կերպով օկուպացված Ռուսաստանի կողմից: Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Ղրիմը հավերժ կմնա Ռուսաստանի հետ, և արևմտյան երկրները չեն փոխի իրավիճակը «ոչ միջազգային իրավական, քաղաքական և ոչ էլ բարոյական տեսանկյունից»:
Հարակից հրապարակումներ`
- Կիևը պատրաստել է Ղրիմի դեօկուպացիայի ռազմավարություն․ Զելենսկի
- «Ղրիմի պլատֆորմ»-ի ստեղծելու գաղափարը Զելենսկին քննարկել է նաև Թուրքիայի հետ
- Կիևը Ռուսաստանի դեմ սադրանքներ է նախապատրաստում․ Ղրիմի մշտական ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա