Սերժ Սարգսյանը առաջարկել է ՀԱՊԿ շրջանակներում ստեղծել խաղաղապահների պատրաստման կազմակերպություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է ՀԱՊԿ շրջանակներում ստեղծել խաղաղապահների պատրաստման կազմակերպություն: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Երկրի ղեկավարը նաև շեշտել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում մեծ ուշադրություն է դարձվելու խաղաղապահ առաքելություններին:
«Հասունացել է ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն ստեղծելու ժամանակը: Այդ բազային կազմակերպության կազմակերպության հիմքի համար առաջարկում ենք որպես հիմք դիտարկել ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի պատրաստման կենտրոնը: Մենք պատրաստ ենք կիսվել ավելի քան տաս տարի տարբեր գործողությունների ժամանակ ձեռք բերած մեր փորձով»,- նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում