«Օնիկ Գասպարյանը ԳՇ-ում է. պարտավոր էր ներկայանալ աշխատանքի». Փաստաբան
«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այս պահին ԳՇ-ում է: Նա ներկայացել է աշխատանքի, չէր կարող չներկայանալ, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրային ծառայողի՝ աշխատանքի չներկայանալը կարող է դիտվել որպես արարքը ծանրացնող հանգամանք»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասել է Օնիկ Գասպարյանի շահերի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ Վարչական դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, և հետայսու Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը՝ կառավարության մեկնաբանության մասին. Բթամտություն, ցինիզմ, տխմարություն
- Կառավարություն. Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է
- Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան