Արտակ Զաքարյան. Սա հատուկ Նիկոլին հավատացողների համար
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի պատերազմում արված գրառումներին։
Այս անգամ նա անդրադարձել է հոկտեմբերի 13-ին Թուրքիայի վերաբերյալ արված գրառմանը.
«Լրիվ համաձայն եմ Նիկոլի այս հայտարարության հետ։ Սակայն, զավեշտն այն է, որ պատերազմի 18-րդ օրը, այս հայտարարությունն արել է մի մարդ, ում իշխանությանն անվերապահ աջակցություն է հայտնում միայն Թուրքիան։ Իսկ եթե Նիկոլը գիտի, որ թուրքերի վերջնանպատակը հայերի ցեղասպանությունն է, այդ դեպքում ինչպե՞ս է բացատրում, որ թուրքիան պաշտոնապես դեմ է, որպեսզի նիկոլանման իշխանությունը փոխվի (տես 2021թ. մարտի 1-ի թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը)։
Հարկ է նշել, որ ՀՀ ում իշխանափոխությանը դեմ են թուրքիան, սորոսածին կառույցները, և հասարակության՝ կիսագրագետ մի որոշ զանգված։
Թուրքիային Նիկոլն անհրաժեշտ է, որպեսզի ստանա նաև Սյունիքի միջանցքը։ Սա է Նիկոլին իշխանության բերելու առաքելության երրորդ և վերջին կետը։ Մինչև Սյունիքը, կամ միջանցքը չտա՝ Նիկոլն իր կամքով չի հեռանալու (այլապես՝ նրան ուղղակի շարքից կհանեն)։
Իսկ դա նշանակում է, որ հայերի ցեղասպանության, հայրենազրկման, Կովկասից արտաքսման քաղաքականությունը շարունակվում է՝ այլ ձևերով։ Եվ Նիկոլի իշխանությունը՝ այդ ծրագրի ուղիղ կամակատարն է։ 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Նիկոլի ստորագրած հայտարարություններն էլ ձեզ ապացույց։
Ովքեր դեռ չեն պատկերացնում սա, ևս մեկ անգամ կարդացեք նիկոլի ստորագրած կապիտուլյացիաները, նայեք Կովկասի քարտեզին ու խելքի եկեք։
Չի՜ կարելի այդքան քոռ ու հիմար լինել։ Էշը որ էշ է, մեկ անգամ է ցեխի մեջ մնում։ Սա հատուկ Նիկոլին հավատացողների համար»։
Լրիվ համաձայն եմ Նիկոլի այս հայտարարության հետ։ Սակայն, զավեշտն այն է, որ պատերազմի 18-րդ օրը, այս հայտարարությունն արել...
Опубликовано Artak Zakaryan Четверг, 18 марта 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան