Գագիկ Ծառուկյան. Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տեղեկացնում է.
«Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն:
Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդրանական ընտրություններ:
Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»։
Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ...
Опубликовано Gagik Tsarukyan Четверг, 18 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր մեզ համար ընդունելի է
- Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան