ԱԷԿ-ի տնօրեն. Ռիսկեր կան, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի
«Ռիսկեր կան, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
Միաժամանակ նա հավաստիացրել է, որ, հաշվի առնելով ռուսական ընկերությունների փորձը, այդ ռիսկերը կկրճատվեն:
news.am-ի հաղորդմամբ, Վարդանյանը հիշեցրել է, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են 2015-2016 թվականներից:
«Հաշվի առնելով այլ երկրների փորձը նույնատիպ էներգաբլոկերի օրինակով՝ անվտանգության հիմնավորման առկայության դեպքում մենք պատրաստվում ենք ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել եւս 5-10 տարով»,- ասել է նա:
2021 թվականին վերանորոգման աշխատանքները, կայանի գլխավոր տնօրենի կարծիքով, կարելի է ամենադժվար փուլը համարել աշխատանքների կազմակերպման առումով. աշխատանքներ կտարվեն կայանի անվտանգության բարելավման, երկրորդի էներգաբլոկի ռեակտորի կորպուսի մետաղի շիկամշակման ուղղությամբ եւ այլն:
«Դրանից հետո մենք հույս ունենք 10 տարվա արտոնագիր ստանալ պետական կարգավորող մարմնից»,- ասել է Մովսես Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ռոսատոմ». 2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի
- Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի վերականգնողական թրծաթողման համակարգը պատրաստ է շահագործման
- ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները
- Քննարկվել են ՀԱԷԿ-ի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին վերաբերող հարցեր
- Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը
- ՀԱԷԿ-ը վերանորոգումից հետո միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան