Լատվիայի մշակութային գործիչները կոչ են արել Ադրբեջանին արագացնել հայ գերիների վերադարձը
Լատվիայի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:
Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղ|ում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը»:
Հարակից հրապարակումներ`
- 73 գերիներից բացի, ևս 150 անձի ճակատագիր անհայտ է. Սիրանուշ Սահակյան
- ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին ծանուցել է Ադրբեջանում գերիների մասին՝ վերջինիս կողմից բավարար տեղեկատվություն չտրամադրելու պատճառով
- Գերիների ազատ արձակումը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, ոչ թե Ադրբեջանի «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»
- Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ.ՀՀ ԱԳՆ
- Ֆրանսիացի մտավորականները կոչ են արել Ֆրանսիային միջնորդել հայ ռազմագերիների ազատ արձակման համար
- Ադրբեջանը հայտարարում է` բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածներրը ռազմագերիներ չեն»