«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր սատարումն է հայտնում Փայլակ Ֆահրադյանին
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադառնալով լրագրող Փայլակ Ֆահրադյանի հայտարարությանն առ այն, որ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա՝ վնասվելով նրա ձեռքը ու կոտրվել աշխատանքային համակարգիչը, գրում է․
«Հակոբ Արշակյանը նեղսրտել է լրագրողի այն հարցից, թե ինչու է նախարարը աշխատանքային ժամին սրճարանում նստած։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իրավապահ մարմիններին հետևողական լինել և օրենքով սահմանված կարգով աջակցել լրագրող Փայլակ Ֆահրադյանին։ Նմանօրինակ քայլով պաշտոնյան հատել է բարեկրթության բոլոր սահմանները։ Սա բարձրաստիճան պետպաշտոնյային վայել պահվածք չէ և պետք է դատապարտվի ոստիկանության և լրագրողական համայնքի կողմից։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր սատարումն է հայտնում Փայլակ Ֆահրադյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Արշակյանը հենց այս պահին հրաժարական պիտի ներկայացնի
- Խստագույնս դատապարտում եմ այդ հանցավոր արարքը. Արսեն Բաբայանը՝ լրագրողի նկատմամբ բռնության մասին
- «Նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իմ վրա». լրագրող Փայլակ Ֆահրադյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան