Ռուսաստանում ԱՄՆ-ից ներողություն են սպասում՝ Պուտինին «մարդասպան» անվանելու համար
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովին ԱՄՆ-ից Մոսկվա խորհրդակցությունների համար կանչելը վերջին քայլը չի լինի, եթե չհաջորդեն Վաշինգտոնի բացատրություններն ու ներողությունները: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Կոսաչովը նշել է, որ պետության ղեկավարի՝ Ջո Բայդենի, կողմից անընդունելի են նման արտահայտությունները, դրանք սրել են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները:
Միևնույն ժամանակ, նա ավելացրեց, որ Ռուսաստանի դեսպանի հետկանչը «նման իրավիճակում արագ, համարժեք և միակ ճիշտ արձագանքն է»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մարտի 20-ին կմեկնի Մոսկվա՝ խորհրդակցության: Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում նրանք կքննարկեն «ճգնաժամի մեջ գտնվող ռուս-ամերիկյան կապերը շտկելու ուղիները»:
Մարտի 17-ին ABC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի» 2020 թվականին ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար։ ABC News-ի հաղորդավարի հարցին, թե արդյոք Բայդենը կարծում է, որ Պուտինը «մարդասպան է», Բայդենն ասել է «այո»՝ առանց հավելյալ մեկնաբանությունների։
Նշվում է, որ ԱՄՆ հետախուզությունը վերջերս հրապարակել է զեկույց, որում ասվում է,որ Պուտինը համակարգել է Ջո Բայդենի թեկնածության սևացմանն ուղղված մասշտաբային ջանքերը: Ռուսաստանի հետախուզական ծառայությունը Թրամփին մոտ կանգնած գործակալների միջոցով սխալ տեղեկություններ էր տարածել Բայդենի դիրքերը թուլացնելու համար: