«Նախարար Հակոբ Արշակյանը հարձակվել է իմ վրա». լրագրող Փայլակ Ֆահրադյան
Լրագրող Փայլակ Ֆահրադյանն ահազանգում է՝ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը «հարձակվել է» իր վրա։
«Դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային ժամը նախարարն անցկացնում սրճարանում։ Ես մոտեցա նրան և հարցրի, թե ինչ է անում աշխատանքային ժամին սրճարանում, ինքն էլ պատասխանեց, որ գիշերային ժամերին է աշխատում։ Այդ տեսանյութն ինձ մոտ կա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց մեր գործընկերը։
Նրա խոսքով, Հակոբ Արշակյանը պատասխանելուց հետո խնդրել է, որ Ֆահրադյանն անջատի տեսախցիկը.
«Ես անջատեցի տեսախցիկը, վերջինս սկսեց ասել, որ ես դեռ կհիշեմ այս օրը։ Քանի որ տեսախցիկն անջատված էր, ես իրեն պատասխանեցի՝ երբ ուզում է, կարող եմ հիշել, բայց այն, որ ինքը նախարար է, չի նշանակում, որ պետք է այդ տոնով խոսի»։
Դրանից հետո, լրագրողի խոսքով, ինքը բարձրացել է վերև և սկսել համակարգչով աշխատել։
«Ու այդ ժամանակ Հակոբ Արշակյանը բարձրացավ վերև ու հարձակվեց իմ վրա, վնասեց ձեռքս, համակարգիչս, սեղանին դրված հեռախոսս։ Այստեղ կան տեսախցիկներ, և ես պահաջելու եմ, որ սրճարանն ինձ տա կադրերը։ Ես նաև հաղորդում եմ ներկայացնելու ոստիկանություն»,- նշեց Փայլակ Ֆահրադյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին