Վրաստանի նախագահը պատվաստվել է խնդրահարույց AstraZeneca պատվաստանյութով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ի պատվաստանյութով: Այս մասին գրում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ վրաց առաջնորդը պատվաստվել է իր ծննդյան օրը:
«Եթե մենք ուզում ենք դուրս գալ կորոնավիրուսային համաճարակի պատճառած տնտեսական իրավիճակից, պետք է օգտագործենք այս հնարավորությունը։ Բոլորին առողջություն եմ մաղթում, վստահ եմ, որ կհաղթահարենք այս մարտահրավերը», - պատվաստումից հետո ասել է Զուրաբիշվիլին:
Նշվում է, որ մարտի 15-ին Վրաստանում սկսվել է AstraZeneca-ի դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստումը:
Ըստ վերջին տվյալների, Վրաստանում արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 276,436 դեպք, բուժվել է 269,384 մարդ, մահացել է 3,674 մարդ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 24 երկրներ արդեն դադարեցրել են շվեդ-բրիտանական AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը այն մտավախությունների պատճառով, որ պատվաստումն առաջացնում է արյան մեջ թրոմբոզ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան և Իտալիան, հետևելով Գերմանիային, դադարեցնում են AstraZeneca-ի օգտագործումը
- ԵՄ կարգավորիչը մարտի 18-ին կվերանայի «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ տվյալները
- Դանիան դադարեցրել է AstraZeneca-ի օգտագործումը՝ հնարավոր թրոմբի առաջացման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները