ԱՄՆ Պետդեպը Թուրքիայում ընդդիմադիրների հետապնդումների մասին․ Սա էլ ավելի կխարխլի Թուրքիայի ժողովրդավարությունը
Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, այդ թվում` մարտի 17-ին խորհրդարանի անդամ Օմեր Ֆերուք Գերգերլիօղլուին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Պետդեպը նաև ուշադրությամբ հետևում է Թուրքիայում քրդական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը լուծարելու նախաձեռնությանը։
«Այս որոշումը կարող է անտեղի խորտակել թուրք ընտրողների կամքը, էլ ավելի խարխլել Թուրքիայի ժողովրդավարությունը և զրկել Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներին իրենց ընտրած ներկայացուցչությունից»,-ասում է Պետդեպը, Թուրքիայի կառավարությանը կոչ անելով հարգել խոսքի ազատությունը` համաձայն Թուրքիայի սահմանադրության և Թուրքիայի միջազգային պարտավորությունների:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Թուրքիայի դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը լուծարելու համար: Հայցում նշվում է, որ քաղաքական շարժման անդամների հայտարարություններն ու գործողությունները «ուղղված էին պետության և ժողովրդի միջև պառակտմանը»:
Նշենք նաև, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից է նաև հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին