Հայաստանի քաղաքական ուժերը ոչ թե իրավիճակից ելքեր են որոնում, այլ՝ մուտքեր․ Ավետիք Իշխանյան
Հայաստանի քաղաքական ուժերը ոչ թե իրավիճակից ելքեր են որոնում, այլ՝ մուտքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Այս միտքը հայտնել եմ դեռևս 2000-ականների սկզբներին։ Սակայն այժմ այն առավել քան արդիական է։ Այն քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն բռնապետիկի կազմակերպած արտահերթ ընտրություններին, թքած ունեն և Արցախի կորստի և Սյունիքի և ողջ Հայաստանի ապագայի վրա։
Մասնակցելով հայ ժողովրդին պարտության մատնած և նվաստացրած վարչախմբի վերարտադրությանը նվիրված միջոցառմանը, այդ քաղաքական ուժերը կլեգիտիմացնեն պարտությունը, հավասար պատասխանատվություն կկրեն Արցախի հանձնման համար և կվտանգեն հայոց պետականության ապագան»,- գրել է նա։