Իրավունք 10:53 18/03/2021 Հայաստան

Գործող իշխանությունը պարբերաբար փորձում է ազատվել իրեն ոչ ցանկալի պաշտոնյաներից. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.

«Օրենքի գերակայության մասին

Երեկ, դեռ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Երևանի Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցը՝ առոչինչ ճանաչելու իր պաշտոնանկության վերաբերյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Ես  սպասում եմ դատարանի կողմից պաշտոնական հաստատմանը և մանրամասներին, մինչ այդ կուզենայի կիսվել մի քանի նկատառմամբ այս գործի վերաբերյալ, որը խոստանում է մեր իրականության մեջ աննախադեպ դառնալ (և նախադեպային՝ ապագա գործերի համար)։

Նախ՝ հարցի քաղաքական կողմը։ Բոլորս հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անել նրանից հետո, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, և նրան ենթակա ռազմական հրամանատարության ճնշող մեծամասնությունը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը այլևս ընդունակ չէ ադեկվատ որոշումներ ընդունելու, և պահանջեց նրա հրաժարականը։ Շատ այլ պետություններում, այդպիսի հայտարարություններին հետևում է ռազմական հեղաշրջումը, սակայն մեր բանակի հրամանատարությունը մնաց օրենքի սահմաններում, և ևս երեք անգամ վերահաստատելով իր հայտարության հիմնական դրույթները, նախընտրեց ենթարկվել օրենքի տառին, և հավելյալ ցնցումներից զերծ պահել երկիրը։

Դրանով հանդերձ, այս դիմակայությունը ակնհայտ դարձրեց, որ բանակի հրամանատարությունը իր հայտարարությունը անելու համար լուրջ հիմքեր ուներ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանը կորցրել է զինված ուժերը և մեր երկրի պաշտպանությունը կառավարելու կարողությունը, և դա էապես կազդի հետագա քաղաքական զարգացումների վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանի անսպասելի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու և երկրից փաստացի արտաքսելու մասին դրա առաջին հաստատումն էր, և փաստացի կրկնում է բանակի հրամանատարության թեզը։

Այս իմաստով, հույժ կարևոր է, որ հետագա բոլոր քաղաքական զարգացումները շարունակեն մնալ Սահմանադրության և շրջանակներում, և դատարանի որոշումը՝ ընդունելու Օնիկ Գասպարյանի հայցը, դրա լավագույն երաշխիքներից մեկն է, և թույլ կտա զերծ պահել բանակը քաղաքական գործընթացին կրկին անմիջականորեն ներգրավվելուց։

Երկրորդը՝ հարցի ինստիտուցիոնալ կողմն է։ Գաղտնիք չէ, որ պետությունը բաղկացած չէ միայն քաղաքական իշխանությունից, այլ ունի կարևորագույն հաստատություններ, որոնք ապահովում են նրա կենսագործունեությունը, և դրանով պետք է դուրս գտնվեն քաղաքական ցիկլերից։

Բանակը դրանցից առավել կարևորն է, թեև բնավ ոչ միակը՝ նման կառույցներ են նաև Սահմանադրական դատարանը, Կենտրոնական բանկը, Դատախազությունը, դատարանները, Մարդու Իրավունքերի պաշտպանը, և մի շարք այլ կառույցներ։ Այս կառույցների ղեկավարները այդ պատճառով նշանակվում են ֆիքսված ժամկետով, և չեն կարող հայեցողաբար պաշտոնազրկվել։ Ցավոք, գործող իշխանությունը, փորձելով իր վերահսկողությունը հաստատել պետական բոլոր ինստիտուտների վրա, պարբերաբար փորձում է ճնշումների և օրենքի խախտման միջոցով ազատվել իրեն ոչ ցանկալի պաշտոնյաներից, դրանով խարխլելով պետական ողջ ապարատի կենսագործունեությունը։

Նիկոլ Փաշինյանի կողմից Գլխավոր շտաբի պետի պաշտոնազրկման գործողությունը դրա դասական օրինակ է՝ թեև բոլորը հրաշալի գիտեն, որ նա Սահմանադրության 155 հոդվածի և Պաշտպանության մասին օրենքի 16 հոդվածի համաձայն պաշտոնի է նշանակված 5 տարով, և այդ ընթացքում անձեռնամխելի է, Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ կամայական ոճով, ոտնահարելով հերթական անգամ Սահմանադրությունը, փորձում է իր անձնական կամքը պարտադրել պետությանը, դրանով շարունակելով քանդել նրա ինստիտուցիոնալ հիմքերը։

Անցյալում դա նրա մոտ ստացվում էր, քանի որ նա զգում էր զանգվածների աջակցությունը, սակայն  հիմա, եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր պետությունը վերջնական կազմաքանդումից և անարխիայից, այս ամենի դեմ պետք է վերջապես պատնեշ դրվի, և երկիրը սկսի կառավարվել Սահմանադրությամբ և օրենքներով։ Այս իմաստով էլ, դատարանի որոշումը խիստ կարևոր է, և հնարավորություն կարող է տալ իրավական հարթություն վերադարձնել պետական կառավարումը, և ոչ միայն հիմա, այլև ապագայում նվազեցնել մեկ անձի սուբյեկտիվ գործոնը պետական կառավարման մեջ։

Եվ վերջապես՝ հարցի զուտ իրավական կողմը։ Այս իրավիճակը նաև աննախադեպ է նրանով, որ առաջին անգամ մեր պատմության մեջ այսպիսի բարձրաստիճան պաշտոնյան, որի դերը Ռազմական դրության պայմաններում էլ ավելի է կարևորվում, պաշտոնազրկվում է ոչ թե երկրի Նախագահի հրամանագրով, այլ այսպես կոչված "իրավունքի ուժով", իսկ իրականում ապօրինի, քանի որ "իրավունքի ուժ" կոչվածը հղում է կատարում մի օրենքի (Զինվորական ծառայության մասին), օրը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, և որը հենց այս պահին վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Այս  պայմաններում, առավել խելամիտ կլիներ, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ինքը ետ կանչեր իր առաջարկությունը, և սպասեր Սահմանադրական դատարանի կողմից օրենքի վերաբերյալ համապատասխան եզրակացությանը։

Քանի որ սակայն հայտնի է այս անձի կամայական վերաբերմունքը Սահմանադրության և օրենքների նկատմամբ, նրա փոխարեն դա հիմա պետք է անի դատարանը, դրանով վերականգնելով իրավունքի գերակայությունը, և նախադեպ ստեղծելով, որ մարդկանց (ներառյալ պաշտոնյաների) իրավունքները չեն կարող խախտվել՝ ելնելով վերադասի անձնական կապրիզներից և նրա կողմից օրենքների կամայական մեկնաբանությունից։

Ամփոփելով, ցանկանում եմ հույս հայտնել, որ դատարանը այս գործը կընդունի լիարժեք վարույթի, գործին ներգրավված բոլոր կողմերը օրինապահ կերպով կներգրավվեն դատական գործընթացի մեջ, և նրա արդյունքում մեր երկրում կամպրապնդվի իրավունքի գերակայությունը։

Որպես հավելյալ առավելություն՝ դա թույլ կտա կայունացնել զինված ուժերի կառավարումը մի վիճակում, երբ մենք գտնվում են ամենօրյա ռազմական ագրեսիայի սպառնալիքի տակ, իսկ երկրի ներսում էլ քաղաքական զարգացումները տանել սահմանադրական հունով, և ի վերջո հանգուցալուծել այն խորը ճգնաժամը, որում մենք այսօր հայտնվել ենք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}