Արփինե Հովհաննիսյանը՝ կառավարության մեկնաբանության մասին. Բթամտություն, ցինիզմ, տխմարություն
Արդարադատության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է ԳՇ պետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի մեկնաբանությանը։
Նա գրել է.
«Վարչապետի աշխատակազմի «իրավաբաններին» ու դավաճան ղեկավարին ասեք մի բուռ իրենց հանձնած հողերից ուտեն ու .... ու վերանան իրավագիտության ոլորտից ու երկրից:
Անսպառ տգետներ, որոնց մեկնաբանությունները իրենցից ներկայացնում են բթամտության, ցինիզմի և անբռնազբոս տխմարության յուրահատուկ համալիր:
Թե բա` դատարանը չի կարող հետ բերել, քանզի իրավունքի ուժով է: Հլը Էն երտիթուրքին ասեք կա՞ Հայաստանում քաղաքացի, որը որևէ հարցով չունի դատական պաշտպանության իրավունք: Կամ եթե այդպես էր, ինչու՞ էիք այսքան օր լուռ, երբ գիտեիք դիմում է դատարան: Բա մի հատ ապուշ հայտարարություն տարածեիք` ասեիք իրավունք չունես: Թե մտածում էիք դատարանին կճնշեք, չստացվեց , անցաք ձեր սիրած գործին` տհասություններ գրելուն:
Հիմա հերթը Օ. Գասպարյանինն է: Եթե դավաճանի ստրուկը չի, հանգիստ կգնա աշխատանքի: Օրենքից դուրսը հիմա դավաճանն ու իր ստահակներն են: Այստեղ մեկնաբանության հարց չկա»։
Վարչապետի աշխատակազմի «իրավաբաններին» ու դավաճան ղեկավարին ասեք մի բուռ իրենց հանձնած հողերից ուտեն ու .... ու վերանան...
Опубликовано Arpine Hovhannisyan Четверг, 18 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Կառավարություն. Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, իսկ ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է
- Ռուբեն Մելիքյան. Դատական իշխանության անկախությունը քանակական ընդարձակումից որակական ամբողջացման ենթարկվեց հենց նիկոլական ռեժիմի օրոք
- Գևորգ Դանիելյան. վարչական մարմինն անգամ չպետք է սպասեր իր գործողությունները կասեցնելու վերաբերյալ դատական ակտի
- Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել. մեկն արդեն վարույթ է ընդունվել. փաստաբան
- Փաստաբան. Դատավոր Մհեր Պետրոսյանին ուղղակի խնդրում եմ` չտրվել որևէ ճնշման
- Օնիկ Գասպարյան. Դիմել եմ ՀՀ վարչական դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան